ԵԽԽՎ պատգամավորները, գրեթե 9 ժամ տևած քննարկումից հետո, բանաձև են ընդունել, համաձայն որի՝ ռուսական պատվիրակությանը թույլատրվում է նորից մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին: Բանաձևին «կողմ» է քվեարկել 118, «դեմ»՝ 62, «ձեռնպահ»՝ 10 պատգամավոր, գրում է ՌԲԿ-ն: Բանաձևը նախապատրաստվել է «Խորհրդարանական վեհաժողովի որոշումների ընդունման գործընթացը բարելավելու իրավասության և քվեարկության վերաբերյալ» զեկույցի հիման վրա։ Զեկույցով առաջարկվում էր ԵԽԽՎ աշխատանքային …

