Մայիսի 20-ին Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ իր հայտնի ելույթում հայտարարեց՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։ Վարչապետի այդ հայտարարությունից անցել է մոտ երկու ամիս, սակայն վեթինգ իրականացնելու ուղղությամբ իշխանությունը որևէ շոշափելի քայլ չի իրականացրել։ Այդ ընթացքում իշխանական տարբեր պաշտոնյաներ խոսել են վեթինգի իրականացման իրենց պատկերացումների մասին։ Ազգային ժողովի …

