«Իմ հարևանների հոգսերը իմ ուսերին եմ վերցրել», «Պիտի ստիպեմ, որ դպրոցամերձ այգին ջրաֆիկացվի». ի՞նչ խնդիրներ են պատրաստվում լուծել Սարիգյուղի ավագանու կին թեկնածուները

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Դիլիջանում անցկացվող «Կանայք քաղաքականության մեջ» խորագիրը կրող քննարկմանը լրագրողների հետ հանդիպման էին եկել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ավագանու անդամի թեկնածու կանայք՝ դպրոցի տնօրեն Լուիզա Ռևազյանն ու զինկոմիսարիատի աշխատակից Օֆելյա Ռևազյանը: Ի դեպ, տիկնայք մինչ զրույցը սկսելը, ասացին, որ չնայած ազգանունները նույնն են, սակայն բարեկամական որևէ կապ չունեն: «Ես Սարիգյուղ հարս եմ եկել»,- ներկայացավ տիկին Օֆելյան:

Սեպտեմբերի 29-ին Տավուշում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, Սարիգյուղի ավագանու 5 անդամի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են 11թեկնածու, որից 3-ը՝ կին :

Ի՞նչ հարցեր կբարձրացնեք ավագանու անդամ ընտրվելու դեպքում՝ հարցին Լուիզա Ռևազյանը պատասխանեց. «Նորից դպրոցի խնդիրները, պիտի ստիպեմ, որ դպրոցամերձ այգին ջրաֆիկացվի, որպեսզի երեխաներն ունենան ագրոնոմիական գիտելիքներ, սիրեն հողը, կապվեն գյուղի հետ ու չմտածեն գյուղը լքելու մասին»:

Factor.am-ի հարցին, որ նախորդ տարի անդրադարձել էինք Սարիգյուղի կրթական ու մշակութային խնդիրներին մեր՝ ԲԱՐԵԿԱՐԳ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԿԱՐՈՏ․ ՍԱՐԻԳՅՈՒՂ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում և ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔԸ․Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում  վերտառությամբ տեսանյութերով, ի՞նչ է փոխվել այսօր: Դպրոցի տնօրենն ուրախությամբ պատասխանեց, որ դպրոցն այսօր ամբողջությամբ վերանորոգված է, ակնկալվում է նաև մշակույթի տան վերանորոգումը:

Իսկ ահա Օֆելյա Ռևազյանը ավագանու անդամ ընտրվելու դեպքում պատրաստվում է սոցիալական հարցեր բարձրացնել ու հասնել դրանց լուծմանը. «Իմ հարևանության հոգսերը իմ ուսերին եմ վերցրել, որպեսզի համայնքում գազ լինի, մանկապարտեզ ունենալու հարցը կարելի է բարձրացնել»: