Այդպես էլ կապ չտեսա ներկայացված օրինագծի և Արմեն Աշոտյանի առաջարկի միջև: Այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգի մասին Արմեն Աշոտյանի նախաձեռնությանը: «Շատ, շատ փորձեցի հասկանալ, թե ինչ կապ ունի պարոն Աշոտյանի առաջարկը ներկայացված օրինագծի հետ …