Եթե Արցախի իշխանությունն արհամարհում է 25.000 մարդուն, ես կգնամ նախագահի ընտրությունը տապալելու ուղով. Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով վաղվա դատական նիստին, հրապարակված աղմկահարույց ցուցմունքներին և առհասարակ այդ գործի քննությանը՝ դժվարացավ գնահատականներ տալ: «Ես գտնում եմ, որ բացի գրելուց՝ պետք է առերեսում անեն՝ ով ինչ է գրել, ինչի համար է գրել, ինչ նպատակ է հետապնդել։ Կարող է ցանկացած մեկն ինչ ուզի՝ գրի։ Ես տեղյակ չեմ անկեղծ, թե ինչի մասին է խոսքը։ Լսել եմ, բայց ինքս չեմ ծանոթացել»,- ասաց նա:

Անցած շաբաթ Արցախում ՏԻՄ  ընտրություններ անցկացվեցին, որին ակտիվ մասնակցում էին նաև Սամվել Բաբայանի թիմակիցները։ Բաբայանը նորմալ է համարում անցած ընտրությունները և բավարարված է արդյունքներով:

«Արայիկ Հարությունյանն է հայտարարել, որ իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, մեր թիմը մեր աջակիցներն են, ոչ մեկին չենք ջախջախել, ոչ մեկին չենք փորձել։ Նախորդ ընտրություններին չեմ մասնակցել, չգիտի՝ ինչով են տարբերվում, այս ընտրություններում հանգիստ ամեն մարդ դրել է, գնացել, ժողովուրդը ձայն է տվել։ Մինչև այդ վերևից որոշում էին՝ ով է գյուղապետը և վերջ։ Հիմա արդար, նորմալ մրցակցություն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, թե Արցախի որ համայնքի ղեկավարները խոչընդոտել են իրենց ստորագրահավաքին, իրենք կարողացել են չեզոքացնել այդ խոչընդոտողներին, ու այդ տեղերում հաղթել են իրենց թեկնածուները։

Բաբայանի թիմը նաև ավելի քան 19 հազար ստորագրություն է ներկայացրել Արցախի ԿԸՀ՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, քանի որ առանց դրանց ինքը չի կարող առաջադրվել։ Մեր հարցին՝ ինչ է անելու, եթե Արցախի իշխանությունը չգնա սահմանադրական փոփոխությունների, պատասխանեց, որ սեպտեմբերի 22-ին կայանալու է նրա կուսակցության հիմնադիր համագումարը, և եթե ներկա ծրագրերը չեն ստացվում, ընտրելու են իրենց ճանապարհը։

«Իրականում 25 հազար ստորագրություն է եղել, ԿԸՀ-ն մոտ 20 հազարն է ընդունել։ Ստեղծում ենք կուսակցություն, կուսակցությունով գնում ենք պառլամենտական ընտրությունների, նախագահի թեկնածուներին բոլորին «ոչ» ենք ասում, ջնջում ենք ու ասում ենք՝ ոչ։ Եթե 50+1-ն ասում է՝ ոչ, ընտրությունը նախագահի մասով կայացած չի»,-թվարկեց նա։

Հստակեցմանը՝ պատրաստվո՞ւմ է տապալել Արցախի նախագահի ընտրությունները, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Իհարկե՛: Եթե դուք 25 հազար մարդուն արհամարհում եք, ինչի՞ նրանց իրենց հարազատներով ձեզ չարհամարհեն։ Ինչի՞, կարո՞ք եք մեզ բացատրել։ Խորհուրդ եմ տալիս՝ նստեն երկխոսության, 25 հազար մարդ հենց նենց չի ստորագրել։ Նրանց հետևում ևս կան մի այդքան, այնպես որ՝ իշխանություններին կոչ եմ անում նստել երկխոսության։ Դա սպառնալիք չէ։ Ես չեմ ուզում տապալել։ Բայց եթե դուք արհամարհում եք, ես քարոզարշավը տանում եմ այդ ուղղությամբ՝ պառլամենտի մեծամասնությունը վերցնենք, նախագահի բոլոր թեկնածուներին ջնջենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան