«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի օդանավի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Ինքնագնաց ավիասանդուղքը մոտենալիս հարվածել է օդանավին: «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ օդանավը լուրջ վնաս չի կրել, «միջադեպը չի ազդել ուղևորների օպերատիվ և որակյալ սպասարկման վրա»: Նշենք, որ խոսքը չվերթն իրականացնող NordWind ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է: «Ավիաընկերությունն օդանավը հեռացրել է չվերթներից՝ …

