«Մեր ժամանակի հերոսները» ստացան իրենց մրցանակները. գլխավոր մրցանակը հանձնեց Նիկոլ Փաշինյանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Այսօր Գյումրիի «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը, որով էլ ազդարարվեց ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ։

«Մեր ժամանակի հերոսները» 12-ին էին, որոնք ընտրվել էին 45 հավակնորդներից, ինչպես նաև ևս մեկը՝ գլխավոր մրցանակակիրը: Նրանք համանուն՝ «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման մասնակիցներն  են: Մրցանակի արժանացան նրանք, ովքեր արարող, աշխատող, իրենց ապագան կերտող մեր երկրի քաղաքացիներն են, ովքեր ամեն ինչ սկսել են ոչնչից և հասել հաջողությունների։ ՀՀ քաղաքացին աշխատում է 12 ամիս, հենց այդ սկզբունքով են ընտրվել 12 հերոսները։

Առաջին մրցանակակիրը Ռուբեն Գևորգյանն էր, որին շնորհավորեց ու մրցանակը հանձնեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Հաջորդիվ մրցանակների արժանացան տարբեր ոլորտներում իրենց դրևորած Աստղիկ Գալստյանը, Արտակ Բոժիկյանը, Արման Միքայելյանը, Լյուդվիգ Միքայելյանը, Վարդա Ավետիսյանը,  Արտակ Ղարանլղցյանը, Արփինե Բարսեղյանը, Սամվել Գասպարյանը, Արփինե Բարսեղյանն ու Ստեփան Ավագյանը։

Նրանց էլ մրցանակները հանձնեցին Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և այլք։

Գլխավոր՝ 13-րդ մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշեց, որ այս միջոցառումը Հայաստանի ու հայ ժողովրդի մասին է, որով հարգանքի տուրք է մատուցվում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու կարողությանը։

«Սա է նոր Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունը, որ մենք խնդիր ունենք կերտել նոր հերոսների: Մենք քաղաքական հեղափոխությունը սկսել, իրականացրել և նախապատրաստել ենք մի կարգախոսով: ՀՀ բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը դու ես։ Մեր երկրի հզորությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ դժվար է եղել գլխավոր հերոսի ընտրությունը:

«Սա անվանել ենք գլխավոր մրցանակ և գլխավոր մրցանակակիրը, իմ կարծիքով, հավաքական կերպարն է մեր ժամանակի հերոսի։ Մի մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից գյուղ է տեղափոխվել, ով լինելով ընտանիքի մայր՝ հավատացել է իր ուժերին և ստեղծել ձեռնարկություն»,- ասաց ՀՀ վարչապետը և մրցանակը հանձնեց թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին: Վերջինն էլ բավական հուզված իր երախտիքի խոսքը հղեց բոլորին։

Էմմա Չոբանյան