Այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ լիագումար նիստը տապալվեց: Պատճառը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայությունն էր: Ավելի ճիշտ` նրանք եկել էին Ազգային ժողով, բայց չէին ցանկանում մտնել նիստերի դահլիճ: Սկզբում պատգամավորները նիստերի դահլիճ չմտնելու մեկնաբանություն չունեին, հետո պարզվեց՝ Արցախ են գնում, ժամանակ չկա: Ազգային ժողովի արտահերթ նիստին գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր, սակայն քվորում …