Շատ կարևոր է անել այնպես, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի Հանրապետության լիարժեք շահառու. Փաշինյանը՝ Ռամկավար ազատական կուսակցության հետ հանդիպմանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։

«Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ լավ առիթ է՝ Լոս Անջելեսում հանդիպել, քննարկել։ Իհարկե, այսօր մենք հանդիպելու, քննարկելու մի քանի առիթներ կունենանք։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։

Մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նույնպես այդ շեշտադրումն անում ենք: Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական և ավանդույթ Հայաստանի բոլոր կառավարությունների համար: Այսօրվա մեր իրավիճակում մեր խնդիրն է գեներացնել, կրկնապատկել, եռապատկել հաջողությունները և դա ազգային, համազգային արդյունքի վերածել: Դրա համար շատ կարևոր է Սփյուռքի հետ հարաբերություններում ճիշտ մթնոլորտ կառուցելը, ճիշտ աշխատանքային մեխանիզմներ ստեղծելը, և, ամենակարևորը, անել այնպես, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի Հանրապետության լիարժեք շահառու։ Սա մեր խնդիրն է, որը մենք հույս ունենք լուծել ինչպես ձեր, այնպես էլ Սփյուռքի մեր մյուս կառույցների և կուսակցությունների մասնակցությամբ»։

Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ատենապետ Րաֆֆի Բալյանը ողջունել է Հայաստանի վարչապետին՝ նշելով. «Մեծարգո պարոն վարչապետ, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանի ղեկավարության անունից ցանկանում ենք Ձեզ բարի գալուստ մաղթել Լոս Անջելես քաղաք և շնորհավորել Անկախության տոնի 28-րդ տարեդարձի առթիվ։ Մենք շնորհակալ ենք այս առիթի համար։ Մեր կուսակցությունը, որ հարյուրամյա հայ ավանդական կուսակցություն է, իր գործունեությունն իրականացնում է Արևմտյան Ամերիկայի տարածքում՝ հատկապես Ֆրեզնո և Լոս Անջելես քաղաքներում։ Այդ հայրենանվեր գործունեությունը շարունակում ենք նաև այսօր, և մենք միշտ զորավիգ ենք մայր հայրենիքին»։ Կուսակցության ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի առաջընթացին և բարգավաճմանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: