2019թ. առաջին յոթ ամիսներին ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով (ապօրինի գործունեությամբ զբաղվելը) արձանագրվել է 126 դեպք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նշված դեպքերի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով: «408-րդ հոդվածով (լիցենզավորման կամ ծանուցման …

