«Ես կասկածում եմ՝ Հրայր Թովմասյանը հասկացե՞լ է, թե որ մարմնի նախագահն է ինքը». Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հետ

-Հասարակական, քաղաքական, մշակութային և մարզական մի շարք գործիչներ այսօր հայտարարություն են տարածել, որով Ռոբերտ Քոչարյանին հայտարարել են քաղբանտարկյալ։ Նրանք դա բացատրում են այն բանով, որ իշխանությունը երկրորդ նախագահին անազատության մեջ է պահում ամեն գնով։ Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

-Այդ հայտարարության հետ ծանոթացա այսօր առավոտյան, ծանոթացա նաև այն ստորագրողների ցանկի հետ, որն ինձ համար տարակուսելի էր։ Այնտեղ կային մարդիկ, որոնք Հաագայի դատարան էին դիմում ամբաստանյալ Քոչարյանի քայլերի դեմ, այնտեղ կային մարդիկ, որոնք իրական քաղբանտարկյալների համար սնունդ էին բանտ հասցնում, որոնք տեղյակ էին, թե մշակութային գործիչներին ինչ պատճառաբանությամբ էին հետապնդում։ Եվ ինձ համար տարակուսելի և անհասկանալի է, թե ինչ փոխվեց նրանց արժեքային համակարգում, ինչպիսի անձնական մոտիվացիա ունեն նրանք։ Ամբաստանյալ Քոչարյանին քաղբանտարկյալ համարում են ինքը և մի խմբակ, որը պարզապես զբաղվում է ինքնալյուստրացիայով։ Սա անհասկանալի մի իրավիճակ է, որտեղ ի հայտ են գալիս մի շարք գործիչներ, որոնք ճամբարափոխությամբ են զբաղված քաղաքական կամ անձնական նեղ շահերով։ Եվ ես կարծում եմ, որ այս փաստաթղթին պետք է մոտենալ ոչ թե բովանդակային առումով, այլ այս փաստաթուղթը բացահայտում է քաղաքական դաշտում տարբեր ճամբարների ձևավորման գործընթացը։

-Հայտարարության մեջ նաև նշված է՝ վստահ ենք, որ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ որոշումների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։ Ի՞նչ գիտեն նրանք, որ չգիտեք Դուք։

-Ես չգիտեմ, թե ինչից են տեղյակ, բայց դա չէ էականը։ Ապագա ժամանակացույցով ասում են, որ «առարկա է դառնալու», բայց այսօր ԱԺ-ում, օրինակ, լսումներ էին զանգվածային ունեզրկումների թեմայով, որտեղ կան ՄԻԵԴ-ի  հազարավոր որոշումներ ընդդեմ նախկին իշխանության, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի, և ինձ համար բացահայտ է, թե ինչ հանցագործ ռեժիմի հետ ենք գործ ունեցել։ Այսօր, երբ ես լսում էի այդ քաղաքացիների բողոքները, լսում էի նրանց պատմությունները, թե ինչի միջով են նրանք անցել, ես ևս մեկ անգամ կոչ կանեմ, կմիանամ Միրզոյանի կոչին, որ իրավապահները զբաղվեն այդ պատմություններով, քանի որ մենք պարզապես պարտավոր ենք բացահայտել այն բոլոր ոճրագործությունները, որ կատարել է նախկին իշխանությունը։ Վերջերս տեղի են ունենում մի շարք քաղաքական գործընթացներ, որոնք ինձ համար լյուստրացիա են։

-Հիմնական հարցը, որ մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի թիմին՝ ի՞նչ կապ ունի այդ մարդը Մարտի 1-ի 10 զոհերի հետ։ Որովհետև նրանք կարծում են, որ Քոչարյանին անազատության մեջ պահելու հիմնական մոտիվացիան պիտի լինի դա։

-Ես չեմ ուզում հայտարարություն անել, որը կարող է դիտվել ճնշում դատարանի վրա, բայց մեզանից ոչ մեկն իրեն չի կարող թույլ տալ ջայլամային քաղաքականությամբ զբաղվել։ Մենք ապրել ենք այդ տարիները բուռն քաղաքացիական ակտիվությամբ, մենք ունենք մի շարք տվյալներ՝ թե՛ փաստահավաք խմբի, թե՛ ընդդիմության հավաքագրած նյութերի։ Բուն պատասխանը կտա դատարանը։ Մենք գործ ունենք հանրային հնչեղության այնպիսի գործի հետ, որն ըստ արժանավույն պետք է քննվի, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն։ Եվ ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ կապ ունի մեղադրյալ Քոչարյանը։

-Ի դեպ՝ մեղավորներին պատժելու մասին։ Հայտարարության հեղինակները կոչ են անում դատավորներին հավատարիմ մնալ Սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում, նրանք զգուշացնում են, որ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Այսինքն՝ ձեր հերթն էլ է գալու։

-Նման ոճով տարիներ շարունակ ամբաստանյալը գործել է, ինձ համար նորություն չէ: Ես կոչ եմ անում մնալ զուսպ, քանի որ հաղթում է զուսպն ու ինքնավստահը, և ոչ թե հախուռնն ու խելագարը։

-Էդմոն Մարուքյանն ասում է, որ եթե ՍԴ-ն մերժեց ԱԺ դիմումը, պետք է հաշտվել դրա հետ։ Նույն հիմքերով այլևս չեք կարող նման գործընթաց նախաձեռնել։ Ի՞նչ եք անելու, եթե ՍԴ-ն մերժի։

-Ես չեմ ուզում առաջ անցնել։ Սա իրավական գործընթաց է։ Այո՛, ՍԴ անդամները պետք է իրենց որոշումը կայացնեն։ Ես քվեարկության օրը նրանց կոչ արեցի անաչառ որոշում կայացնել, շատ կարևոր է օրենքի տառին և ոգուն համապատասխան որոշում կայացնել։ Այստեղ չեմ ուզում առաջ ընկնել, ես իսկապես ակնկալում եմ անաչառ որոշում։ Ես չեմ ուզում ասել, որ մենք թատերական ներկայացում էինք նախաձեռնել։ Ո՛չ, իրապես ներկայացրել էինք հիմնավորումներ և փաստեր, այո՛, ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ են քվեարկել փակ, գաղտնի քվեարկությամբ այդ նախագիծը ՍԴ ուղարկելուն, և ես նրանցից ակնկալում եմ անաչառ որոշում։ Մեր փաստերը բավականին ուժեղ էին, և հատկանշական է, որ Հրայր Թովմասյանն իր բավականին քաղաքական հարցազրույցում ոչ մի անդրադարձ չարեց իրավական գործընթացին, ընդամենն ասում էր՝ նո՞ր է հայտնի դառնում, որ քավոր-սանիկական հարաբերություններ կան։ Ո՛չ, նոր չէ, հենց դրա մասին է խոսքը, որ նա պարտավոր էր դա բարձրաձայնել։ Սա իրավական գործընթաց է, և ես ակնկալում եմ իրավական պատասխան։

-Ո՞րն է լինելու ՍԴ անդամների մոտիվացիան, որպեսզի նրանք լիազորություններից զրկեն Հրայր Թովմասյանին։

-Վերականգնել ՍԴ հեղինակությունը, դա պետք է լինի ցանկացած դատավոր-անդամի գլխավոր ուղենիշը։ Մենք բազմիցս ասել ենք, որ այն ՍԴ-ն, որը նկարագրված է 2019-ին ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ, պետք է այլ հնարավորություններ տար անդամ-դատավորին նախագահ դառնալու լիազորությունների ժամկետների առումով։ Ես մտածում եմ, որ նրանք էլ իրենց հերթին խաբված են եղել, որովհետև դեռևս ապրում են 2015-ի Սահմանադրության մեջ։ Նրանց հիմնական մոտիվացիան պետք է լինի վերականգնել ՀՀ-ում արդարությունը և վստահությունը առ ՍԴ։

-Նրանք ունե՞ն երաշխիք, որ հեռացնելով Հրայր Թովմասյանին՝ հաջորդն իրենք չեն։

-Ո՞վ պետք է նրանց տար այդպիսի երաշխիք։ Մենք՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներս, չենք խառնվել նման գործընթացի։

-Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ «Իմ քայլը» ՍԴ ճգնաժամը չի հանգուցալուծում նախագահի և ԲԴԽ-ի հետ պարզապես դատավորների թեկնածուներ առաջարկելով և ընտրելով։

-Որովհետև որպես խմբակցություն՝ մենք ունենք իրավական այս ճանապարհը։ Չմոլորվելու համար պետք է առաջնորդվել իրավական ճանապարհով։ Շատ հաճախ լինում են ցանկություններ՝ առաջնորդվել կարճ ճանապարհով, բայց, ինչպես բոլորիս հայտնի արտահայտության մեջ է ասվում, միշտ չէ, որ կարճ ճանապարհը լավագույն ճանապարհն է։ Այս ճանապարհն այն է, որը մենք երազել ենք։

-Հրայր Թովմասյանը ձեզ մեղադրում է քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։ Դուք հասկացե՞լ եք՝ նրա այդ համոզմունքը որտեղից է գալիս։

-Նրա հարցազրույցն այնքան քաղաքական է, որ ես կասկածում եմ՝ նա հասկացե՞լ է, թե որ մարմնի նախագահն է ինքը։ Չափազանց քաղաքական հարցազրույց, չափազանց քաղաքական գործողություններ, եթե մարդն իրեն քաղաքական է զգում, հետևաբար՝ կասկածելու է մեզ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։

-Վերջին օրերին աղմուկ է հանել «Հայելի» ակումբի վրա ձվերով հարձակումը։ Ըստ Ձեզ՝ ակումբի ղեկավարությունը նման վերաբերմունքից վախենալու բան ունի՞։ Նոր Հայաստանում ձվերը կարո՞ղ են դառնալ մահակ կամ զենք։

-Նախ և առաջ՝ իմ կոչն է, որպեսզի որևէ մեկը չփորձի որևէ ճնշում իրականացնել ԶԼՄ-ների նկատմամբ։ Իսկապես դատապարտելի երևույթ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան