Սահմանադրական դատարանի շենքի առջև այսօր անցկացվող բողոքի ակցիային մասնակցում է նաև 2001 թվականի սեպտեմբերին Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության ականատեսներից, օտարերկրացի Սթիվեն Նյուտոնը: Փաստաբան Լուսինե Հակոբյանի վստահորդը պատմեց, որ այդ օրը երեկոյան մի խումբ ընկերների հետ ճաշում էր «Առագաստ»-ում, երբ սրճարան եկան Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը: «Բոլորը շատ երջանիկ էին, իհարկե, նրանց տեսնելու …

