Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ զոհված զինծառայողների հարազատները հանդիպում են պատգամավորների հետ. ՈՒՂԻՂ
Հասարակություն
31.10.2019 | 13:13Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են զինվոր կորցրած սևազգեստ մայրերը և Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Քննարկումների դահլիճում լարված մթնոլորտ է։