Պետական կառավարման համակարգից պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող մարդկանց․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս բարեփոխումները, որոնք մենք անում ենք, բարեփոխումներ են՝ ուղղված ընդդեմ հուսահատության, որովհետև ՀՀ-ում մանկատան, գիշերօթիկի սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ընդհանրապես հաջողության լուսանցքից դուրս։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ իրենք այս իրավիճակի հետ չեն պատրաստվում համակերպվել։

«Մենք հետևողական այս որոշումը պետք է տանենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այս կարգի հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել։ Սեփական ուժերի նկատմամբ մեծացնել վստահությունը»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ պետք է թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության և տանել-մտցնել տգիտության փակուղի։

«Սա շատ հստակ ենք ասում, մեր վարած քաղաքականությունն այս առումով լինելու է սկզբունքային։ Պետք է հատ-հատ, հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող մարդկանց պետական կառավարման համակարգից, հատ-հատ, հետևողականորեն՝ ընդհուպ «պինցետով», որ ոչ մի մոլեկուլ չմնա այդտեղ»,- նշեց վարաչպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։