ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարբեր մարզերի վարչական տարածքներով անցնող կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների վրա, որի նպատակն է կանխել հողերի գերխոնավացումն ու աղակալումը։ Խնդրի կանոնակարգման …