Փաշինյանի ուղերձը Պուտինին տեղ է հասել․ Լավրովի հստակ ձևակերպումները դրանով են պայմանավորված․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Վրաստանի «Ալիք մեդիայի» խմբագիր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ

 –Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ տապալվեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի ընդունումը։ Շուրջ 20 ուժ միավորող ընդդիմությունը համախմբվել է իշխանության՝ «Վրացական երազանքի» դեմ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում, կառավարության հրաժարական։ Պարոն Խառատյան, որքա՞ն է հավանականությունը, որ ընդդիմության պահանջները կիրականանան։

-Պետք է նշել, որ համամասնական ընտրակարգի անցնելու և զրոյական շեմ սահմանելու խոստումը իշխող «Վրացական երազանքը» և նրա ղեկավարը տվել էին դեռևս հունիս ամսին, երբ կրկին ճգնաժամային իրավիճակ էր երկրում։ Այն ժամանակ, փաստորեն, հնարավոր եղավ հարթել իրավիճակը հենց այս խոստմամբ, հիմա փաստացի այդ խոստումը չիրականացնելը բավականին լայն դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում, ինչպես նաև միավորել է ընդդիմությանն ընդհանրապես։ Ոչ միայն ընդդիմադիրները դուրս եկան բողոքի, այլև հենց իշխանական թիմի ներսում ճաքեր երևացին՝ 12 պատգամավորներ մանդատները վայր դրեցին։ Երեկ Ռուսթավելի փողոցում ցրվեց հանրահավաքը, ջրցան մեքենաներ կիրառվեցին, հատուկջոկատայիններ էին եկել։ Այս պահի դրությամբ իշխանությունը հայտարարել է, որ չի տեսնում անհրաժեշտություն ժամկետից շուտ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և այսօր երեկոյան կրկին հանրահավաք է հրավիրվել։

-Հետխորհրդային տարածքում Հայաստանն ու Վրաստանը կարծես հեռակա մրցակցության մեջ են եղել՝ որը ավելի մոտ կլինի Եվրոպային՝ արժեքային իմաստով, ավելի մեծ աճ կունենա, ավելի ինքնուրույն ու ժողովրդավար կլինի։ Հայաստանն այսօր ի՞նչ դիրքում է, Վրաստանը՝ ինչ։

-Առողջ մրցակցությունը վատ բան չէ։ Վրաստանը հեղափոխական փոփոխություններ անցել է առնվազն երկու անգամ և էնտեղ կարելի է դիտարկել և հետևել՝ ինչպես են գործում ժողովրդավարական ինստիտուտները, կարծում եմ՝ այնտեղ ուղղություններ կան, որ մեզնից առաջ են։ Այլ հարցերում, կարծում եմ, մենք էլ ունենք ասելիք։

-Թեև «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրներից եք, այս ուժի օրոք կարճ պաշտոնավարեցիք՝ վարչապետի խորհրդականն էիք արտաքին ուղղությամբ։ Ձեր հրաժարականից հետո սեպտեմբերին Դուշանբեի հայտնի պայմանավորվածությունը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Սակայն քննադատությունների պակաս չեղավ։ Այն շտապեցին կնքել վերելակային։ Ինչո՞ւ այդքան քննադատվեց։

-Քննադատվում է ամեն ինչ՝ շատ հաճախ, կարծում եմ՝ անտեղի։ Փաստն այն է, որ անկախ նրանից՝ Դուշանբեի հանդիպումը ինչ էր, ինչ էր նախապես բանակցվել և ինչ էր պայմանավորվել, այսօր միջադեպերը շատ ավելի նվազ են, եթե համեմատենք նախկինի հետ, բայց պետք է նայել՝ ինչ փոփոխություն է եղել հռետորաբանության մեջ։ Քննադատողները կարծես չեն խոսում, որ Արցախը Հայաստանի մաս է լինելու այն հստակությամբ, ինչպես ասում է գործող իշխանությունը։ Ապոկալիպտիկ սցենարներ էին ներկայացնում, որ հողեր են տալիս, կարծեք թե՝ ոչ միայն մենք, այլև միջնորդ երկրներից որոշները հստակ հայտարարություններ են անում այն մասին, թե ինչ է տեղի ունենում։ Եվ այդ աշխարհացունց հայտարարություններ անողները, կարծում եմ, շատ լավ հասկացել են՝ ինչ է տեղի ունենում և իրենց ասելիքը գնալով նվազելու է։

-Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը տարիներ ի վեր, այդ թվում քաղաքագիտական շրջանակները, ոչ արժանապատիվ են գնահատել։ Նիկոլ Փաշինյանն անցած տարի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանն ասաց․ «Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»։ Ըստ Ձեզ, ինչի՞ց էր առաջացել նման ձևակերպման անհրաժեշտությունը։

-Ուղերձը հստակ է և ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որ, գուցե, կարող ենք ենթադրել, որ արտաքին խաղացողները որոշակի ներգրավվածություն ունեն։ Արտաքին խաղացողները միշտ էլ տարբեր ձևերով ներգրավվածություն ունենում են՝ լինի Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն և այլն։ Լինում է, որ սահման են անցնում, դրա համար էլ կան ընթացակարգեր, նոտաներ ես հղում, երբ խառնվում են քո ներքին գործերին, դեսպաններին կարող ես զգուշացումներ անել։ Թերևս, ենթադրում եմ, որ այն ուղերձը, որ Փաշինյանը փորձել է հղել, տեղ է հասել և գուցե ինչ-որ իմաստով՝ սրանով են պայմանավորված Լավրովի հստակ ձևակերպումները։

Մասնավորապես՝ այն մասով, որ շատ հստակ ասվեց՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս է բերվել Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով, չնայած անունը չտրվեց։ Հետհեղափոխական շրջանի այն հատվածը, որ պետք էր Մոսկվային՝ հասկանալու, թե ում հետ գործ ունեն, և ինչ նոր իրականություն է ստեղծվել․․․ սա պրոցես էր։ Հիմա հասել ենք մի կետի, երբ առավելապես հստակ ու ընկալելի է, թե ով ում խաղացողն է, ով ինչ է անում և եթե անհանգստություններ ու մտահոգություններ կան և դրանք հաճախ արվում են հրապարակավ, ապա ես դրա համար միայն ուրախ եմ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան