Նիկոլ Փաշինյանը կընդունի՝ սխալվել է. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Վախենում եք, որ ես դնեմ թեկնածությունս Գյումրու քաղաքապետի ընտրություններում ու անցնեմ, որովհետև 100 տարի է` սոցհարցումներ եք անում, ու գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ հարձակվում եք: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Հանգիստ եղեք, չեմ դնելու, բայց ժողովուրդն ինձ ամեն րոպե ասում է` ինչի՞ ես մնացել, ինչի՞ ես մեզ թողել անտեր»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե իր այն հայտարարությունից հետո, որ իր` քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին եղել է ամենաոչկրիմինալ քաղաքը, մամուլում սկսել են շրջանառվել Գյումրիում կատարված դեպքերը, որոնք կապվում են Ղուկասյանի ու իր հարազատների հետ, պատգամավորն արձագանքեց, թե մամուլում շրջանառված դեպքերից ոչ մեկում իրեն առնչվող քրգործեր չեն եղել:

«Մի բան հասկացա` որ եթե որևէ մեկի հետևից ժողովուրդ է գնում, պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն»,- ասաց նա:

Հարցին`ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս զրպարտու՞մ էր իրեն, Ղուկասյանը պատասխանեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգող եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է թե՝ միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ: Ես իրեն լավն եմ ցանկանում»:

Նա նշեց, թե բոլոր դեպքերի վերաբերյալ իրավաբաններն ուսումնասիրություններ են անցկացրել, ինքն էլ արտոնյալ չի եղել, կարող են նորից ուսումնասիրել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ` թող իրավապահներն ի գիտություն ընդունեն»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին, քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումներ արեց, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան