89 տարեկանում մահացել է կինոգետ, բանասիրության դոկտոր Անրի Վարդանովը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության պաշտոնական կայքից: «2019 թվականի մայիսի 30-ին կյանքի 89-րդ տարում հիվանդությունից հետո վախճանվել Է գիտնական, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, կինոգետ, հեռուստատեսային քննադատ Անրի Սուրենի Վարդանովը»,-նշվում է հաղորդագրությունում: Անրի Վարդանովը ծնվել Է 1931 թվականին Թբիլիսիում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա դասախոսել Է Լոմոնոսովի անվան …

