Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար, նա չի ասել, որ պետք է հանքը շահագործվի: Բաղրամյան 26-ի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումներին»,- հավելեց նա: Վլադիմիր Կարապետյանի հավաստմամբ՝ բոլոր գործընթացները շատ թափանցիկ են լինելու. …

