Քննություն է գնում, քննությունը կպարզի: Factor.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե իր ղեկավարման շրջանում՝ 2015-18 թվականներին, ո՞վ է յուրացել գույքահարկի գումարները: Արամ Դանիելյանը, սակայն, վստահեցրեց, որ ինքն անձամբ կապ չունի այդ չարաշահումների հետ: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արամ Դանիելյանը ձերբակալվել էր: …

