Էդմոն Մարուքյանից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր «պուբլիկան» և ավելի ուշադիր լինի փաստերի ինտերպրետացիայի հարցում. Հակոբ Կարապետյան

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանն առ այն, թե՝ քաղաքապետ Հայկ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապակցված ընկերությանը լրացուցիչ հինգ հարկ կառուցելու թույլտվություն է տվել՝ քաղաքին տված նվերի դիմաց:

«ԱԺ ԼՀԿ խմբակցության լիդեր Edmon Marukyan-ը շաբաթ օրը առավոտ կանուխ «սենսացիոն հայտարարություն» է արել՝ իբր բացահայտելով, թե քաղաքապետ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապակցված ընկերությանը լրացուցիչ հինգ հարկ կառուցելու թույլտվություն է տվել՝ քաղաքին տված նվերի դիմաց:

Երբ փաստաթղթերի ու խրթին ընթացակարգերի մեջ խճճվում են սկսնակ լրագրողները, ես չեմ զարմանում. պատահում է, փորձի հետ ամեն ինչ տեղը կընկնի: Երբ փաստերի մանիպուլյացիայով զբաղվում են տաբլոիդները, կրկին կարելի է հասկանալ՝ տաբլոիդները գոյություն ունեն հենց նրա համար, որ սովորական փաստերից սենսացիաներ ստեղծեն: Բայց փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր «պուբլիկան» եւ ավելի ուշադիր լինի փաստերի ինտերպրետացիայի հարցում:

Այսպես. արդեն հայտնել ենք, որ Տերյան 5 հասցեում բազմահարկ կառուցապատման նախագծային թույլտվություն տվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին: Ըստ այդ նախագծի, թույլատրվում է կառուցել 75,4 մետր բարձրության կառույց, ինչը համապատասխանում է 22-23 հարկին:

Նախագծման թույլտվության մեջ, ՈՒՇԱԴԻՐ, նշված է, որ 11-րդ հարկի կառուցումից հետո, կախված շենքի փաստացի ընկալման արդյունքից, հնարավոր են փոփոխություններ նախագծում և թույլտվության մեջ: Սա, իհարկե, չի նշանակում, որ 11-րդ հարկից հետո նոր շինթույլտվություն կարելի էր պարզապես չտալ։ Նախագծում որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այլապես, ըստ 2017-ի նոյեմբերի 24-ի թույլտվության, պետք է տրվի 75,4 մետրի (մինչև 22-23 հարկի) կառուցման թույլտվությունը։ Եվ նույն այդ նախագծային թույլտվության հիման վրա տրվել է հաջորդ հինգ հարկերի կառուցման թույլտվությունը: 16 հարկ կառուցելուց հետո ճարտարապետները կրկին կգնահատեն շինարարության շարունակման հարցը՝ միչեւ ՆՆԱ-ով տրված նիշին հասնելը:
Սրա մասին, ի դեպ, ես խոսել եմ երեկ Լուրեր-ի «Բաց հարթակի» տաղավարում, եւ սրա մասին գիտի ոլորտի ցանկացած մասնագետ Արժե կոնսուլտացիա վերցնել մասնագետների՝ ստատուսներ գրելուց առաջ:

Սա՝ փաստաթղթերը կարդալու կարեւորության մասով:

Պարոն ՄարուՔյանը իր զրպարտագրի տակ տեղադրել է նաեւ մի լուսանկար, որտեղ պատկերված է քաղաքապետ Մարությանը՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արամի եւ Գուրգենի հետ, «Մարիոթ» ընկերության կազմակերպած մի միջոցառման ժամանակ (Տերյան 5 հասցեում կառուցվող շենքը նախատեսվում է դարձնել «Մարիոթ»):

Արամ եւ Գուրգեն Խաչատրյանները, ի դեպ, նաեւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրները եւ/կամ բաժնետերերն են: Այս խմբի մեջ են մտնում մի շարք ընկերություններ՝ սկսած բջջային օպերատորից, մինչեւ առեւտրի կենտրոններ, խաղալիքի խանութ եւ այլն: Եվ եթե օրինակ, Անի Սամսոնյանին տեսնեք «Յուքոմ»-ի գրասենյակում, Դավիթ Խաժակյանին՝ MegaToys-ում, իսկ Գեւորգ Գորգիսյանին՝ Captain Kid-ում, հանկարծ չմտածեք, թե գործնական այցով են այնտեղ, նրանք հաստատ կոռուպցիոն գործարքի մեջ են կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանի հետ:

Նույն տրամաբանության մեջ, եթե Էդմոն Մարուքյանը հայտնվում է մեկ դաշնակցականի, երկու ՀՀԿականի ու մեկ երբեմնի ՕԵԿ-ականի հետ մի լուսանկարում, ապա հազարումի բան կարելի է մտածել, #բայցպետքչի»,- գրել է Կարապետյանը: