ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է. «Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։ Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ …

