Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։

««Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը,  Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսին։ Երեկոներից յուրաքանչյուրը նվիրված էր այս կոմպոզիտորներից մեկի ստեղծագործություններին։

Սմբատյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն անգնահատելի արժեք ունի ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև  Հայաստանի մշակութային կյանքի համար։ «Մի ամբողջ շաբաթ Հայաստանը ժամանակակից դասական երաժշտության մշակութային կենտրոնն էր դարձել։ Այս լեգենդար կոմպոզիտորներին հյուրընկալելն ու նրանց նվիրված համերգներ կազմակերպելը մեծագույն պատիվ էր մեզ համար»,- Սերգեյ Սմբատյանի խոսքը մեջբերում է «Rhinegold»-ը։

Ե՛վ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետն ընդունել են փառատոնի հյուրերին, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու կոմպոզիտորները  թեյի սեղանի շուրջ հետաքրքիր հանդիպում ունեցան։ 

Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի ջանքերով։

Սերգեյ Սմբատյանը նշել է, որ փառատոնի շրջանակում իրականացվող աշխատանքները շարունակական են լինելու․«Մենք մեծ հույսեր ու սպասելիքներ ունենք այս փառատոնից։ Մենք ցանկանում ենք այն յուրահատուկ հարթակ դարձնել, որտեղ կհավաքվեն ժամանակակից կոմպոզիտորները՝ իրենց աշխատանքները ներկայացնելու աշխարհի հանդիսատեսին։ Ավելին, մենք ձգտում ենք, որ կոմպոզիտորները հատուկ այս փառատոնի համար երաժշտություն գրեն և տեսնելով, թե ինչ հաջողությամբ անցկացվեց այս փառատոնը, հավատում ենք, որ նպատակն իրագործելի է»,- ասված է հաղորդագրությունում: