Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. արդեն մանդատների առքուվաճառք է սկսվել

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը նախօրեին ինքնալուծարվեց։ Մեջլիսի 99 պատգամավորներ կողմ են քվեարկել խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ, 1 պատգամավոր էլ չի քվեարկել:

Պատգամավորները նախագահ Իլհամ Ալիևին են դիմել՝ որոշումը հաստատելու համար։ Ալիևն էլ իր հերթն դիմել է Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի լուծարման որոշման սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ խորհրդարանը ցրելու նախաձեռնությունը իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությանն է, որը նոյեմբերի 28-ի քաղխորհրդի նիստում էր նման որոշում կայացրել ու դիմել նախագահ Ալիևին։ Իշխող կուսակցությունում սա բացատրում են այն հանգամանքով, որ խորհրդարանի այս կազմը չի համապատասխանում Ալիևի կողմից իրականացվող քաղաքականությանն ու բարեփոխումներին, և որ ցանկանում են հայրենասեր ու կիրթ երիտասարդների բերել մեջլիս։ Ի դեպ՝ իշխող «Յենի Ադրբեջան»-ը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ունի 125 տեղից 69 պատգամավորական մանդատ, և զարմանալի չէ, որ այսպիսի որոշում է ընդունվել:

ՍԴ-ի կողմից հարցը քննարկելուց հետո Իլհամ Ալիևն արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր կնշանակի: Ամենայն հավանականությամբ՝ քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվար-մարտին։

Ադրբեջական ընդդիմությունը, սակայն, դեմ է շուտափույթ ընտրությունների անցկացմանը, նույնիսկ հայտարարում է դրանք բոյկոտելու մտադրության մասին։ Նախօրեին Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որ ընտրություններ անցկացնելուց առաջ անհրաժեշտ է ընտրական բարեփոխումներ իրականացնել։

«Սպասվելիք նոր ընտրությունները համընկնում են երկրում տիրող այնպիսի իրավիճակի հետ, երբ կա սոցիալական ու քաղաքական լարվածություն, իշխանության ճյուղերից և ոչ մեկը լեգիտիմ չէ։ Մինչ այս անցկացված տեղական, խորհրդարանական, նախագահական ընտրություններն ու հանրաքվեները ժողովրդավարական չեն եղել, չեն արտացոլում ժողովրդի կամքը, և այս ամենը քաղաքական լարվածություն է առաջացնում»,- նշվում է հայտարարությունում։

Ադրբեջանի ամենախոշոր ընդդիմադիր միավորումը կարծում է, որ արտահերթ ընտրությունները ոչ թե բարեփոխումների անցկացման, այլ իշխանությունը մեկ ընտանիքի՝ Ալիևների  ձեռքում կենտրոնացնելու նպատակ են հետապնդում։ Շուտափույթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունն անակնկալի է բերել նաև հասարակությանը, ինչն ավելի է դյուրացնում ընտրությունների կեղծումը: Ընտրակեղծիքները բացառելու համար Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն առաջարկում է մի շարք բարեփոխումներ իրականացնել:

Մասնավորապես, առաջարկվում է վերաձևավորել ընտրական հանձնաժողովներն իշխանության, ընդդիմության և թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ, չեղարկել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, բոլոր թեկնածուների ընտրարշավի անցկացման համար հավասար պայմաններ ստեղծել, ապահովել հավաքների ազատություն Բաքվում և շրջաններում, դիտորդներին  հնարավորություն տալ վերահսկելու քվեների հաշվարկը, նրանց տրամադրել ընտրատեղամասերի արձանագրությունների պատճենները,  ապահովել բողոքների դիտարկման գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Եթե Ադրբեջանի իշխանություններն այս բարեփոխումները չիրականացնեն, ըստ Դեմոկրատական ազգային խորհրդի հայտարարության, իրենք կբոյկոտեն նախապես հայտնի արդյունքներով ընտրությունները։

Ի դեպ՝ Ադրբեջանում օրեցօր ավելի են ակտիվանում խոսակցությունները, որ նոր խորհրդարանում հիմնականում կլինեն երկրի առաջին տիկին ու առաջին փոխվարչապետ Մեհրիբան Ալիևայի մերձավորները. պատգամավորական տեղերի համար արդեն բացվել է մանդատների շուկան։ Azadliq.info-ի հաղորդմամբ՝ սակարկություններն ու վաճառքը սկսված են։

«Ով ունի 1 մլն-ից ավելի, կարող է իր թեկնածությունը գրանցել։ Սա դեռ ամենացածր գինն է, դուք պետք է ավելի շատ գումար դնեք լիարժեք ապահովության համար։ Նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովան բացահայտել է գաղտնիքն ու նշել, որ գինը մեկ միլիոն է։ Սակայն դրանից հետո երկրում երկու անգամ դևալվացիա է եղել, իսկ մանաթը՝ կրկնապատկվել։ Բացի այդ՝ կա նաև Ռաֆայել Ջաբրաիլովի փորձը, որն իր պաշտոնի համար պարտք էր արել։ Մանաթը երեք անգամ ավելի թանկ էր, և այդ մարդը գրեթե 3 մլն էր ծախսել պատգամավոր ընտրվելու համար, հետո խորհրդարանից հեռացավ, պարտքերն էլ՝ հետը։ Հիմա կարելի է ենթադրել, որ մանդատը կարժենա 2-3 մլն»,- գրել է ադրբեջանական կայքը։

Էմմա Չոբանյան