Ես մահացե՞լ եմ, չգիտեմ այդ տեղեկատվությունը որտեղից: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որի համաձայն՝ իր հեռախոսահամարին պատասխանած անձն ասել է, թե Բարսեղ Բեգլարյանը մահացել է: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք որոշել է Սամվել Ալեքսանյանի ոճով լրագրողի հարցերից խուսափել, նա պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն է, ամեն մարդ իր ոճն ունի, …

