Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։ 57 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը: Եզրափակիչում է նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

