«Նա, ով խոսում է վաղաժամ թոշակից օգտվող ՍԴ անդամին դատելու մասին, պիտի ասի, թե որ հոդվածով է դատելու»․ Համազասպ Դանիելյանը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանի սպառնալիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը

-Պարոն Դանիելյան, խորհրդարանն այսօր ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին նախագիծը։

-Առաջին ընթերցումն է անցել։ Վաղը կլինի երկրորդ ընթերցումը․․․

-Ձեզ մեղադրում են՝ փոխանակ հանրության վստահությունը չվայելող դատավորներին օրենքով սահմանված կարգով պատժի ենթարկեն՝ իշխանությունները նախընտրում են շուրջ 700 մլն դրամ հատկացնել և նրանց ուղարկել փառահեղ հանգստի։

-Եթե ձևակերպումը ճիշտ հասկացա, եթե այդպիսի մեղադրանք կա, անհեթեթ է, որովհետև հանրության վստահությունը չվայելելը, դեռ քրեական հանցագործություն չէ։

-Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է, որ ՍԴ-ում չաշխատող դատավոր չկա, ինչո՞ւ եք ուզում նրանց պատվավոր հանգստի ուղարկել, միակ չաշխատող անդամին ինքներդ եք ընտրել։

-Ես գիտե՞ք, միշտ խուսափում եմ էսպիսի քաղաքական տեքստեր մեկնաբանելուց․․․

-Բայց մեղադրանքը հնչել է ԱԺ ամբիոնից, ի լուր բոլորի։

-Ընդհանրապես այդ ամբիոնը այնպիսի հարթակ դարձնելու խնդիր ունենք, որտեղ խոսքը պետք է ավելի պատասխանատու և արժեքավոր լինի։ Վերջին երկու օրերին մենք այդ ամբիոնից այնպիսի տեքստեր ենք լսել, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ։ Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, թե որքան ժամանակ ենք ծախսում ԱԺ-ում նման պնդումներ լսելու և դրանց արձագանքելու, որով հանրային բարիք չի ստեղծվում։ Մեզ այսօր մեղադրեցին, որ մենք շատ խիստ ենք, ոմանք նույնիսկ միջնադարից էին օրինակներ բերում՝ Ժաննա Դարկ, խարույկի վրա այրել, մինչև՝ շատ բարի եք, իրենք արժանի չեն այդ բարությանը։ Ճշմարտությունը միջանկյալ հատվածում է, այնտեղ, որտեղ կա խնդիր, կա մարմնի ձևավորման խախտված սկզբունք։ ՍԴ անդամների մի մասը չի ընտրվել այն տրամաբանությամբ, որ դրված է եղել 2015-ի սահմանադրական փոփոխությունների մեջ, և կա դրան զուգահեռ հասարակական ընկալում ՍԴ անդամների լեգիտիմության հետ։ Որքան էլ ընդդիմադիրներն ասեն, թե դա կախված է մեր քարոզչությունից, դա քննադատության չի դիմանում։ Որովհետև այդ լեգիտիմության խնդիրը եղել է, հանրային կարծիքի հարցումներից ես այսօր օրինակ բերեցի՝ դատական համակարգին և ՍԴ-ին չեն վստահել հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, 2015-ին։

-ՍԴ անդամներին ընտրում է ԱԺ-ն։ Եվ ԱԺ-ում էլ այսօր «Իմ քայլը» մեծամասնություն է։ Նրանք ինքնաբերաբար չե՞ն դառնում «Իմ քայլի» ներկայացուցիչները ՍԴ-ում։

-Եթե դուք հետևած լինեիք մի քանի օրինակների, որոնց այս ԱԺ-ն է ընտրել, որոնք ըստ էության նույն ընթացակարգով են անցել, այսինքն, առաջադրել է որևէ մարմին կամ խմբակցություն, և տեսնեք, թե ովքեր են ընտրվել, այս հարցը տեղին չէր լինի։ Բերեմ երկու օրինակ, որ վերացական չլինի։ Մենք ձևավորել ենք Կոռուպցիայի կանխարգելման մարմին, այնտեղ դա էլ թեմա դարձավ, որ իշխանությունը շատ արագ կազմակերպեց, որ ընդդիմությունն էլ թեկնածու առաջադրի, ընդդիմության առաջադրած բոլոր թեկնածուներն ընտրվեցին և նրանցից մեկը դարձավ հանձնաժողովի նախագահ։ Այդ մոտեցումը, թե մեր առաջադրածն է և պետք է նրան առաջ տանել, դրանից պետք է վեր կանգնել։ Հաշվեքննիչ պալատի մեկ թափուր տեղի համար առաջադրվեց երկու թեկնածու, որոնցից մեկն ընդդիմություն էր։ Երկու թեկնածուներն էլ բավարար չհամարվեցին։ Այստեղ այլ դինամիկա է, այլ որակի որոշումներ։ Այդ փաստարկը, թե մեծամասնության կողմից է ընտրվում թեկնածուն, ինձ համար համոզիչ չեն, ավելին, այս բոլոր մարմինները, ներառյալ ՍԴ-ի պարագայում՝ այլ երաշխիքներ կան, որ անկախ լինեն։

-Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ այն դատավորները, որոնք կգայթակղվեն իշխանության առաջարկած գումարով, իշխանափոխությունից հետո կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եթե դա այդպես է, ի՞նչ երաշխիքով նրանք պիտի համաձայնվեն ձեր առաջարկին։

-Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ այս մեղադրանքը։ Նա, ով ասում է, պետք է ասի, թե որ հոդվածով է պատրաստվում դատել։ Եթե «Իմ քայլից» որևէ մեկը նման բան ասեր, կասեին՝ տեսեք, դատավորին սպառնում է։ Նույն թեզը հնչել է ոչ միայն ձեր նշած անձի կողմից, այլև խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում։ Եվ թող այդ թեզը հնչեցնողները, նաև Նաիրա Զոհրաբյանը և քաղաքացիները որոշեն՝ սա որևէ բան նշանակու՞մ է, թե՞ զուտ պատահականություն է։

-Դուք տեսականորեն հնարավոր համարու՞մ եք, որ հաջորդ իշխանությունը, որը գուցե լինի «Իմ քայլին» ընդդիմադիր, որոշի հասկանալ՝ ձեր այս քայլը օրինակա՞ն է, թե՝ ոչ։

-Մենք խոսում ենք օրինական գործընթացի մասին։ Ախր, երևի թե հանրության կողմից մեզ ամենաշատ ուղղված քննադատությունը թե՛ վերջին մեկ տարվա ընթացքում, թե՛ նույնիսկ հեղափոխության օրերին այն է եղել, որ մենք անգամ այն Սահմանադրությունը, որը խնդրահարույց է իր լեգիտիմությամբ, այս գործընթացները նախընտրել ենք անել թեկուզ դանդաղ, բայց օրինականությունը պահպանելով։ Նույն կերպ այս նախագիծը քննադատվում է, որ այնտեղ վճռականություն չկա, բայց որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել, որ այս նախագիծն օրինականության հետ կապված խնդիր ունի։ Այն ներկայացվել է համապատասխան ընթացակարգով, Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունն է անցել, քվեարկության առաջին ընթերցումն անցավ։

-Պարոն Դանիելյան, մի քանի օր առաջ մեղադրանք ներկայացվեց Սերժ Սարգսյանին, որը միանշանակ չընդունվեց այն իմաստով, որ սպասվում էր, թե երրորդ նախագահն ավելի լուրջ կոռուպցիոն գործերում պետք է մեղադրվեր կամ Մարտի 1-ի դեպքերին իր դերակատարության համար։

-Տեղյակ չեմ հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքն ինչպես դրսևորվեց․․․

-Այսինքն, չհավատաց, որ Սերժ Սարգսյանը կարող է մեղադրվել ընդամենը կես միլիարդ դրամի հափշտակության գործով։

-Ախր Հայաստանում ոչ թե շշուկով, այլ շատ բացահայտ և շատ ակնհայտ տարածված է եղել այդ ընկալումը՝ որ բուրգ է գործել, որ վերևից ներքև շարժ է եղել, հետևաբար հասարակության լայն շերտերում կա ընկալում, որ այդ բուրգի վերևում մարդ է եղել, որը պետք է որ առնչություն ունեցած լինի այդ համակարգի հետ և պետք է մաս լինի դրան, ես դրանով կբացատրեմ ակնկալիքները։

-Խորհրդարանին հաճախ են մեղադրում գործուղումների մեծ թվի առիթով։ Միայն խորհրդարանին տրվելիք ծախսը կազմել է 460 միլիոն դրամ։ Անցած տարի գործուղումների վրա ծախսվել է 2,7 միլիարդ դրամ, այս տարվա 10 ամսում 3,4 միլիարդ դրամ։ Ինչո՞ւ են այդքան շատացել գործուղումները։

-Ես բոլոր գործուղումների մասով չեմ կարող ասել, կարող եմ հաշվետու լինել իմ գործուղումների մասով։ Իմ գործուղումների մի կարևոր մասը, որոնց մասնակցել եմ, դրանք բյուջեից չեն սնվել ո՛չ ճանապարհածախսը, ո՛չ էլ մնացած մասը։

-Ալեն Սիմոնյանն այսօր ԲՀԿ-ին մեղադրում էր, որ նոր իշխանությունը դպրոցները չի սարքում, որովհետև ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոճակներ է սեղմել։ Քանի՞ տարի կարելի է այսպիսի արդարացումներով բացատրել, ասենք, դպրոց չսարքելը։

-Երբ տիկին Զոհրաբյանը դպրոցների ֆոտոներն էր բերել, առաջինը Շատվան գյուղի դպրոցն էր, որին շատ լավ ծանոթ եմ, որովհետև այդ դպրոցի ամրակայման աշխատանքներին ծանոթ եմ։ Ուսանողական տարիներին ես այդ դպրոցի ամրակայման աշխատանքներին մասնակցել եմ որպես կամավոր։ Մի երկու տարի հետո Վարդենիսում երկրաշարժ եղավ և շատ տեղին էր մեր աշխատանքը։ Ես այդ գյուղի խնդիրները գիտեմ և այդ գյուղի ծանր սոցիալական վիճակն այնպես չէ, որ պայմանավորված է եղել օրվա իշխանություններով։ Գյուղը հիմնականում բնակեցված է ադրբեջանահայ փախստականներով, և այդ մարդկանց մի զգալի մասը, որոնք սեփական հող են ունեցել, ստիպված են եղել սոցիալական պատճառներով այն վաճառել և սեփական հողի վրա աշխատել որպես վարձու աշխատող։ Պարզապես օրվա հարց էին լուծում։ Դա այն գյուղն է, որի դեպի Վարդենիս տանող ճանապարհը վերջին 15 տարում չի վերականգնվել, այսօր այդ ճանապարհը կա։ Մինչև ե՞րբ է ընդդիմությունն ասելու, որ այս երկրում կան չլուծված խնդիրներ։ Այո, գիտենք, չենք կարող մի տարում լուծել։ Աստիճանաբար կլուծենք։ Ըստ առաջնահերթությունների։ Բայց երբ ես անձնապես որքան էլ փորձում եմ իմ նյարդերը, մյուսների ժամանակը խնայել և չարձագանքել նման ելույթներին, երբ մեզ հիշեցնում են խնդիրների մասին, իբր ժողովրդի ցավերին տեղյակ չեք, բայց իրենք տեղյակ են և ավելի սրտացավ են ու ծանոթ, քան մենք, այ այդ ժամանակ պետք է որոշակի փաստեր, և այդ փաստերը պետք է շարադրել, դրանք վաղեմության ժամկետ չունեն։ Եթե նայում ենք անցյալին, մանավանդ նրանք, որոնք հպարտանում են իրենց անցած ճանապարհով, որ փորձառու են և այլն, այդ ճանապարհն ունեցել է դրվագներ, այդ դրվագները ոչ թե նրանց օգտին չեն, այլ ֆիքսված են, դրանք մոռանալ հնարավոր չէ։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: