Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործով առաջին դատական նիստը չկայացավ։ Կողմերին տեղեկացրին, որ դատավորը գտնվում է արձակուրդում, և գործը պետք է փոխանցվի այլ դատավորի։ Մինչ դատական նիստի հետաձգվելը Հարութունովը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքին ասաց՝ դիրքորոշում ունի, բայց այն կհայտնի դատարանում․ «Եթե անգամ սուտ էլ ես խոսում, …

