Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում քրդական կողմի զոհերի մասին. հաղորդում է ermenihaber-ը: Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 637-ի: Թուրքիայի բանակի ու նրա հետ գործակցող զինված խմբավորումների կորուստների մասին տեղեկություններ …

