Factor.am-ին դիմած քաղաքացի Հովիկ Գեղամյանը պատմեց, որ 1990-ականներին 10-ը տարի շարունակ շահագործել են Ռուբինյանց 5 հասցեում իր և ընկերների միջոցներով կառուցված ռեստորանային համալիրը։ Հողը, որի վրա կառուցել են շենքը, պատկանել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպությանը։ Նախկին նախագահը թույլատրել է այդտեղ շենք կառուցել, բայց երբ ԴՕՍԱԱՖ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, շինության հետ …

