Էրդողանի վարկանիշը նվազում է. հաջորդ ընտրությունների արդյունքում  իշխանությունը Թուրքիայում կարող է փոխվել

Լուրեր

19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 15:02
Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ ՃԴՀ
19.06.2026 | 14:46
Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
19.06.2026 | 14:32
Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 14:20
«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է
19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը երկրում գնալով նվազում է: Այս մասին են վկայում Թուրքիայում անցկացված մի շարք սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանը կունենա լուրջ մրցակիցներ ու խնդիրներ։

Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցները հրապարակել են «Artıbir» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կողմից Թուրքիայի քաղաքացիների շրջանում անցկացված «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի» հարցման տվյալները։ Հարցվածների 45.4 տոկոսը ձայնը տվել է նախագահ Էրդողանին, իսկ 34.6 տոկոսը նախընտրել է Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Metropoll հետազոտական ընկերության՝ ավելի վաղ անցկացրած հարցման  համաձայն էլ՝ Էրդողանի գործողություններն այնքան էլ մեծ հավանության չեն արժանանում բնակչության կողմից։ Վերջին 3 ամիսների ընթացքում Էրդողանը կորցրել է այն աջակցությունը, որը ստացել էր հոկտեմբերին՝ Սիրիա թուրքական զորքի ներխուժումից հետո: Էրդողանի վստահության վարկանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով 43.7 տոկոսի։

Ընդհանուր առմամբ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության, ինչպես  նաև նրա առաջնորդ Էրդողանի վարկանիշը նվազում է, որի վրա հիմնվելով՝ տարբեր փորձագետներ նշում են, որ հաջորդ ընտրություններում իշխող ուժի համար մեծ դժվարություններ են սպասվում։

Էրդողանի հիմնական մրցակիցներից է ոչ միայն Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն, այլև նրա նախկին կուսակիցներն ու ընկերները՝ նախկին վարչապետ, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուն, նախկին նախագահ, փոխվարչապետ Ալի Բաբաջանը, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, որոնք հեռացել են իշխող կուսակցությունից ու ստեղծում են նոր կուսակցություններ:

Ահմեդ Դավիթօղլուն ստեղծել է «Ապագա» կուսակցությունը, որն արդեն սկսել է գործունեությունը, իսկ Բաբաջանի ու Գյուլի համատեղ կուսակցության ստեղծման աշխատանքները շարունակվում են։

Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր հոդվածում գրում է, որ Գյուլի ու Բաբաջանի կուսակցության ստեղծումն ավարտական փուլում է, այն կներկայացվի ամենաուշը մինչև փետրվար։ Կուսակցության ստեղծման համար ձևավորվել են 24 առանձին խմբեր՝ 300 հոգուց բաղկացած։ Կուսակցական գործունեության իրականացման համար ձևավորվել են նաև նախաձեռնող խմբեր, արդեն պատրաստ են կուսակցության անունը, տարբերանշանը, ծրագիրն ու կանոնադրությունը։

««Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ստեղծվել է որպես պահպանողական դեմոկրատական կուսակցություն։ Ասում են, որ Գյուլի և Բաբաջանի կուսակցությունը կորդեգրի լիբերալ-դեմոկրատական գիծը։ Դավութօղլուի ու Բաբաջանի կուսակցությունների առաջին փորձությունը 2023թ. նախագահական ընտրությունները կլինեն: Այդ քվեարկությունը կլինի դաշինքների ընտրություն՝ «հանրապետական դաշինքն» ու «ազգային դաշինքը» կմրցեն իրար հետ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 50 և մեկ տոկոս ձայն, Դավութօղլուի ու Բաբաջանի կուսակցությունները կստանան ավելի շատ ձայներ»,- նշվում է հոդվածում։

Թուրքիայում այժմ ներքաղաքական լուրջ փոփոխություններ են ընթանում առաջիկա ընտրություններից առաջ, որոնց արդյունքում, որոշ կանխատեսումների համաձայն, հնարավոր է՝ ձևավորվի այնպիսի իշխանություն, որում Էրդողանն ու իր թիմը տեղ չունենան։

Նշենք նաև, որ Էրդողանն արդեն 2 անգամ նախագահ ընտրվել է։ Երրորդ անգամ նա կարող է այդ պաշտոնը զբաղեցնել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո:

Էմմա Չոբանյան