«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որով առաջադրել է իր քայլերն ու պահանջները: Հայտարարությունը՝ ստորև: «Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․ · Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել), · Հանրության այս …

