Արդյոք Փաշինյանն ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի. Հրանտ Բագրատյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ան գրառմանը, ըստ որի՝ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել:

«Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյո՞ք նա տեղյակ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք տեղեկացված է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյո՞ք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյո՞ք գիտի բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք գիտի, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյո՞ք տեղյակ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյոք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։ Ի վերջո, արդյո՞ք նա տեղյակ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

p.s. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ և հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»,- գրել է Բագրատյանը: