ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրենքի նախագիծը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին՝ կատակով ասաց. «Պարոն Մարուքյան, շատ մի նեղսրտեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, թող այս մեկն էլ Ձերը չանցնի»։ …

