Եթե ՍԴ-ի մասին օրենքը չփոխվի, այն կարող է սաբոտաժի ենթարկել սահմանադրական բարեփոխումները. Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
27.04.2026 | 17:00
Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:50
Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին
27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

– Պարո՛ն Խուրշուդյան, ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի առնչությամբ: Երեկ էլ այդ մտահոգություններին միացավ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարություններն ու մտահոգությունները:

– Համազեկուցողներինը իրականում շատ մեղմ հայտարարություն էր, առանձնապես մեծ աղմուկի առիթ չեմ տեսնում: Ակնհայտ էր, որ երբ այստեղ ՍԴ-ի շուրջ քննարկումներն անձնականացան և ավելի ակներև դարձավ, որ սա կարող է դիտվել որպես ճնշում ՍԴ անդամների վրա, իրենք ասացին, որ մինչև հիմա ամեն ինչ ճիշտ է արվել, բայց լավ կլինի, որ այսուհետ ևս այնպիսի հայտարարություններ չընդունվեն, որոնք կարող են դիտվել ճնշում ՍԴ անդամների վրա: Այնտեղ ասում են, որ թոշակի ուղարկելը բացառապես կամավորության սկզբունքով պետք է լինի, այդպես էլ կա, նոր օրենքն այլ բան չի էլ նախատեսում: Բուքիքիոյի հայտարարությունը մի քիչ ավելի կոշտ էր: Նա, ըստ էության, գնահատական էր տալիս, որ վերջին շրջանում տեղ գտած հայտարարություններն արդեն ճնշում կարող են դիտվել:

– Խորհրդարանական ընդդիմությունը և իշխող մեծամասնությունը, փաստորեն, տարբեր կարծիք ունեն այս հայտարարությունների գնահատման առումով: Մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանի գրառում էր արել՝ նշելով, որ կիսում է արտահայտված մտահոգությունները: Էդմոն Մարուքյանն էլ այսօր ասել է, որ դրանք ամենևին էլ ուղղված չէին ՍԴ նախագահին և դատավորներին, այլ ՀՀ իշխանություններին, և որ ողջունելով այդ հայտարարությունները՝ իշխող ուժը ձեռ է առնում կառույցին և եվրոպացի պաշտոնյային: Այս տարընկալումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ձեռ առնելու հարց չի, ուղղակի փորձի պակասությունն է: Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս ԱԳ փոխնախարար լինելով՝ չէր կարող այդպիսի դիվանագիտական փորձ հավաքել, որպեսզի կարողանար համարժեք և ճշգրիտ արձագանքել նման հայտարարություններին: Քաղաքական տեքստերը, որոնք հնչում են միջազգային կառույցներից, յուրաքանչյուր բառը նշանակություն ունի: Ես այդ բառերը վերլուծելով եմ տալիս այն գնահատականը, որ իրոք առանձնապես մեծ խնդիր չէ: Բայց սա առաջին զանգն էր, որ եթե իշխանությունները նման կերպ շարունակեն, իսկ ես իշխանությունների նպատակի հետ միանշանակ համամիտ եմ, որ ՍԴ-ն պետք է փոխվի, ՍԴ նախագահն առավել ևս պետք է փոխվի, և ես շատ ուրախ կլինեմ, որ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ՝ որպես իր կյանքն իրոք ժողովրդավարական բարեփոխումներին նվիրելու մեջ հայտնի, այլ ոչ թե հակառակը՝ կեղծված Սահմանադրությունը լեգիտիմացնելու կամ մեկ անձի համար գրված Սահմանադրության հեղինակ լինելու մեջ, ինչպիսին Հրայր Թովմասյանն է… Բայց հարցն այն է, որ եթե իշխանություններն ընտրել են օրենքի տառին համապատասխան գործողություններ, այլ ոչ թե հեղափոխական ճանապարհը նաև փոփոխությունների մեջ, ուրեմն պետք է բոլոր առումներով հետևեն այդ սկզբունքներին: Որովհետև եթե չեն հետևում, ուրեմն մի տեսակ խաղի կանոնների խախտում է դիտվում, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից:

– ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել և, ամենայն հավանականությամբ, փոփոխություններ կկատարի ՍԴ մասին օրենքում: Ձեր կարծիքով՝ սա չի՞ վնասի Հայաստանի վարկանիշին:

– Իհարկե՝ որոշակի վնաս լինելու է, որովհետև սա իշխանությունն ավելի կենտրոնացնելուն ուղղված քայլ է: Նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմության լիազորությունները սահմանափակվելու են, որովհետև եթե դա ընդունվեց, կնշանակի՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանալու դիմել ՍԴ՝ այս կամ այն օրենքի սահմանադրականությունը ստուգելու առումով: Սա նաև նվազեցնում է նախագահի լիազորությունները. ինքն էլ, փաստորեն, չի կարողանալու դիմել ՍԴ, և մեծացնում է ԱԺ-ի լիազորությունները: Դա, իհարկե, նաև իրավաբանների հմտությունների հարց է, թե որքանով կկարողանան միջազգային կառույցներին ներկայացնել դա որպես իշխանության համաչափ վերաբաշխում, այլ ոչ թե կենտրոնացում մի տեղ, որովհետև, ամեն դեպքում, դա գնում է դեպի Ազգային ժողով, ոչ թե գործադիր: Բայց կարող է դիտվել: Սակայն, մյուս կողմից, եթե սա չարվի, խնդրահարույց են լինելու սահմանադրական բարեփոխումները, որովհետև նույնիսկ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դրվելուց առաջ կարող է ուղղակի սահմանադրականության հարցով քննության դրվել ՍԴ-ում, և ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել ինչ-որ դրույթներ և ուղղակի սաբոտաժի ենթարկել սահմանադրական բարեփոխումները: Բայց այստեղ հարց է՝ նախագահը կհամաձայնի՞ իր լիազորությունների այդ հատվածը զիջել:

– Հարցս հենց այդ մասին էր լինելու՝ ընդդիմությունն ու նախագահը, ըստ Ձեզ, կարո՞ղ են ընդդիմանալ սրան և դիմել ՍԴ՝ վիճարկելու այս նախագծի սահմանադրականությունը:

– Կարող են, բայց կընդդիմանա՞ն: Տեսնենք: Ես կարծում եմ, որ թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանական ընդդիմության շրջահայացությունը պետք է հուշի իրենց, որ այս փակուղուց դուրս գալու միակ ելքը դա է: Այլապես իրենք Սահմանադրական դատարանը սարքելու են հակահեղափոխության որջ՝ բոլոր լիազորություններով և հսկայական իշխանությամբ սաբոտաժի ենթարկելու, հեղափոխական գործընթացներն ավարտին հասցնելու առումով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան