Կրկին հետաձգվել է գյումրեցի կնոջ դաժան սպանության համար մեղադրվող ռուս զինծառայողի դատը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավարությունն արդեն 5-րդ անգամ հետաձգվեց։ Այս անգամ նիստը հետաձգվեց ռուսական ռազմաբազայի հրամանատար Ն․Մարտինյուկի միջնորդության հիման վրա, ըստ որի, ռուսական կողմը Ռազգիլդեևի և նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չի ստացել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 6-ին։

Նշենք, որ նախորդ նիստը պետք է կայանար հունվարի 14-ին։ Ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ուղեկցող ոստիկաններ տրամադրել մեղադրյալին ռազմաբազայից տեղափոխելու համար ու նիստը չէր կայացել:

Ավելի վաղ, սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստը հետաձգվել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի արձակուրդում լինելու պատճառով, հեկտեմբերի 25-ին էլ՝ դատախազի միջնորդության պատճառով, իսկ նոյեմբերի 28-ի նիստն էլ հետաձգվել էր դատավոր Ադրինե Ղուկասյանի վատառողջ լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 7-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում տեսնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան, ապա նրան հասնելով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ջուլիետա Ղուկասյանը «Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը մահացել է։

Էմմա Չոբանյան