Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։ Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի հյուրեր, Գործարարներ, ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ …

