Գագիկ Խաչատրյանի ծաղկաձորյան առանձնատան գործի առնչությամբ ՊՎԾ-ն փաստաթղթերն ուղարկել է Դատախազություն

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 13-ի գրությամբ Գլխավոր դատախազություն էր ուղարկել Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 18,20 և 20/1 հասցեների հողամասերի պետական գրանցման, նշված հասցեներում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ենթարկվել են ուսումնասիրության։

«Դրանցում առկա են եղել տվյալներ այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված գույքն օրինականացվել է որպես հյուրանոց՝ խախտելով Հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է՝ «Հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը»։ Նշված շինություններն օգտագործվում են որպես առանձնատուն և այդ հասցեում որևէ հյուրանոցային ծառայություն չի մատուցվում։

Ուսումնասիրության վրա կազմված տեղեկանքն ուղարկվել էր ՀՀ դատախազություն, որտեղից էլ համապատասխան փաստաթղթերը, այս տարվա հունվարի 15-ին ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով մեկ այլ քրեական գործով համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում: