Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան …

