Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություններ է վերապահել, քան վերապահված է ժողովրդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Բոլորը

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով՝ չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի Սահմանադրական դատարանը, և որտեղ գրված է, որ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հրայր Թովմասյանն իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչև 2035 թվականն իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը՝ չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված: Չեմ ուզում որևէ անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին Հանրապետականները, կարծես, անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլև Քրեական օրենսգրքի սահմանը»,- հավելեց նա:

Փաշինյանի խոսքով՝ որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվի ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով, Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ-ի՝ 2018 թվականի մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ-ի վերջին հերթական նիստն էր: Բացի այդ, ըստ վարչապետի, սխալ ամսաթվով են գրանցում նաև Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը:

«Այս դրվագով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է. այս կեղծիքով և ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: