«Սասնա ծռեր» խմբի անդամ, գործով երկու ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանի պաշտպանությամբ այսուհետ կզբաղվի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա այս քրգործով զբաղվում է նաև Վարուժան Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդուարդ Գրիգորյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպանությամբ։ Սմբատ Բարսեղյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված …

