Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։ Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն. գրում է ermenihaber-ը:

2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցը կատարել է Թուրքիա։

Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, պաշտոնանկ արված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի և լրագրողների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի արդարադատության ոլորտում առկա իրավիճակը։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ Թուրքիայից առաջին սպասելիքը դատական համակարգի անկախությունն է։

Պատվիրակության անդամները շեշտել են, որ Թուրքիան պարտավոր է իրականացնել Մարդու իրավուքների Եվրոպական դատարանի որոշումները և այդ համատեքստում ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար Օսման Քավալային, ինչպես նաև անընդունելի են համարել ազատ արձակման որոշումից հետո Քավալային կրկին կալանավորելու մասին որոշում կայացնելը։