Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական …

