Դավիթ Սանասարյանի գործով ապացույցներն են հետազոտվում
Հասարակություն
27.02.2020 | 10:50Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանն անցել է գործով գրավոր ապացույցների հետազոտմանը: Գործի նյութերը 28 հատորից են բաղկացած:
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:
Լիլիթ Շաբոյան