Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի գործարարներ, Բոլորիդ շնորհավորում եմ Գործարարի օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ օրը ընտրվել է՝ հաշվի առնելով հայտնի ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը։ Այս տոնն առիթ է ոչ միայն արժանին մատուցելու Ալեքսանդր Մանթաշովին, այլեւ Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք շարունակում են Մանթաշովի …

