Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գլոբալ տնտեսական հեռանկարների զեկույցը հրապարակվել է ՀԲ կայքում: «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020 թվականի զեկույցի համաձայն ՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` …

