ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի …

