ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրանեստ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ պատվիրակությունը կարևոր հաջողություններ է գրանցել խորհրդարանական վեհաժողովում: «Այսօր մեկնարկեցին Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, եւ արդեն իսկ ունենք կարեւոր հաջողություններ։ ? Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած …

