Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը։ Ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը և նկատեց․ «Չենք կարող չարձանագրել, որ հիասթափված ենք Ոստիկանության վերջին շրջանի գործողություններից և շատ ոչ համարժեք դրսևորումներից։ Օրենքի ընդունումից հետո մենք 2 առիթ ենք ունեցել առավելապես ականատես լինելու Ոստիկանության ոչ պատշաճ գործողությանը։ Մեկը կապված Հոկտեմբերի 27-ի …

