Անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները շարունակում են բողոքել մորթը սպանդանոցներում կատարելու պարտադիր պայմանի դեմ: Գյուղացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը: Մյուս մասը թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։ Նրանք վաղ առավոտից փակել էին Երևան-Արմավիր, Երևան-Սևան, Էջմիածին-Արտաշատ և …

